‘Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն’

1484

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 187 կգ արդյունք` կատարելով բոլոր մոտեցումները՝ 175 կգ, 182 կգ, 187կգ, իսկ հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետև 220 կգ և 225 կգ: Երկամարտի 412 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն՝ հաղթող ճանաչվելով նաև առանձին վարժություններում:

Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էին նաև Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ)։

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ և Հենրիխ Մխիթարյան. Բարի գալուստ «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’