‘Սիմոն Մինիոլե. «Ճնշումն այն է, ինչ հիմա Իրաքում է տեղի ունենում»’

932

«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինիոլեն հայտարարել է, որ թեև  թիմը վատ արդյունքներ է արձանագրել, այնուհանդերձ, ճնշում չի զգում:

«Ճնշումն այն է, ինչ հիմա Իրաքում է տեղի ունենում: Այնտեղ պատերազմ է՝ ահա դա է իսկական ճնշումը: Իսկ մենք ֆուտբոլիստներ ենք և մեր խնդիրը մեր աշխատանքը լավագույնս կատարելն է: Դու քրտնաջան աշխատում ես ողջ շաբաթ, իսկ հետո դաշտ ես դուրս գալիս և քաղում աշխատանքիդ պտուղները: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել՝ քրտնաջան աշխատելն է, դրական զգացումներ պահպանելը և սեփական ուժերին հավատալը,- Մինիոլեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» Անգլիայի առաջնության վեց մեկնարկային տուրերում ընդամենը յոթ միավոր է վաստակել: Լիվերպուլցիները առաջատար «Չելսիից» հետ են մնում ինը միավորով:  

Նախորդ հոդվածը‘Վաղարշների եւ սաքուլիկների հարցերը պետք է երիտասարդները լուծեն’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգայի ֆուտբոլիստը տուգանվել է ոստիկանին անպատվելու համար’