‘
«Սիմպսոններ» մուլտֆիլմի հեղինակները կանխագուշակել են, որ աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես կգան Մեքսիկայի և Պորտուգալիայի հավաքականները:
Մունդիալի անցկացման տարեթիվը չի նշվում, բայց 1997 թվականի սերիաներում ասվում է, որ մեկնարկային տուրում Մեքսիկան հաղթել է Գերմանիային 1-0 հաշվով։ Հենց այդպես էլ իրականում եղավ 2018 թվականի ընթացիկ առաջնությունում։
Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ սերիալում տեղի ունեցածն իրականում կատարվում է։ Օրինակ 18 տարվա վաղեմության սերիայում Դոնալդ Տրամպը դարձավ ԱՄՆ նախագահ, ինչը կատարվեց իրականում։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները դուրս են եկել Մունդիալի փլեյ-օֆֆ փուլ։
‘