‘Սիմֆերոպոլ-Երևան չվերթը իրականացվելու է Անապայի միջոցով’

1033

«Գրոզնի Ավիան» ծրագրում է նոյեմբերի 16-ից  սկսել «Սիմֆերոպոլ-Երևան» թռիչքների իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինին: Նրա խոսքով, դա կլինի երկրորդ միջազգային օդային երթուղին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից` Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Ցուրկինի ասելով, նոր ուղղությամբ չվերթների տոմսերի վաճառքն սկսվել է հոկտեմբերի 23-ից:

Ի տարբերություն Սիմֆերոպոլ-Ստամբուլ չվերթների` «Սիմֆերոպոլ-Երևան չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգում:

Չնայած ՔԱԳՎ-ից հերքում են, որ նման չվերթ իրականացվելու է, սակայն iLur.am-ի տեղեկություններով, չվերթը ուղիղ չէ, այլ իրականացվելու է Անապայով: Մեզ նաև հայտնի դարձավ, որ ամբողջական չվերթը ունենալու է հետևյալ երթուղին. Կազան-Երևան-Անապա-Սիմֆերոպոլ:

Նախորդ հոդվածը‘Կանադայի զինվորականներին արգելել են համազգեստ կրել հասարակական վայրերում’
Հաջորդ հոդվածը‘Բարոզուն և Վան Ռոմպեյը գինով ու գարեջրով հրաժեշտի ընթրիք են կազմակերպել’