‘Սինայում ահաբեկությունների պատճառով Եգիպտոսի նախագահը դադարեցրել է այցը’

692

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ընդհատել է իր այցը Եթովպիա՝ Սինայի թերակղզու հյուսիսում կատարված ահաբեկչությունների պատճառով: Այդ մասին հաղորդել է Sky News Arabia-ն:

Եգիպտոսի նախագահը Ադիս-Աբեբայում պետք է մասնակցեր Աֆրիկյան միության գագաթնաժողովին՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին:

Հիշեցնենք, որ  հինգշաբթի օրը Սինայում «Իսլամական պետության» գրոհայինների հետ կապ ունեցող ահաբեկիչների հարձակումների զոհ էր դարձել 26 մարդ: Փոխանցում է ТАСС-ը:

                                                           

Նախորդ հոդվածը‘Աֆրիկյան միության նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը’