‘
«Սինգապուրյան ազգության հայր» Լի Կուան Յուն կիրակի երեկոյան 92 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն:
Լին կղզու վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 31 տարի՝ այն պահից, երբ 1959 թ. Սինգապուրն անկախություն ձեռք բերեց: Տնտեսական բարեփոխումները, որոնց ձեռնամուխ եղավ քաղաքական գործիչը, բրիտանական նախկին գաղութը հասցրին տնտեսական վերելքի:
Լի Կուան Յուն մինչև կյանքի վերջը վայելում էր Սինգապուրի բնակիչների հարգանքը:
Սինգապուրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել երկրի առաջին վարչապետի մահվան կապակցությամբ:
Բարաք Օբաման Լի Կուան Յուին անվանել է իմաստուն պետական գործիչ և հայտարարել, որ խորապես ցավում է նրա մահվան կապակցությամբ:
Սինգապուրում Յուի կառավարման ժամանակներից ի վեր գործում է մի օրենսդրություն, որը խիստ սահմանափակում է կղզու բնակիչների ինքնարտահայտման ազատությունը: Իրավապաշտպանները Լիին քննադատում են քաղաքացիների քաղաքական և անձնական ազատությունները սահմանափակելու համար: Հաղորդում է BBC-ն:
‘