‘«Սինգֆիլդի գավաթ». Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ’

1536

Տեղի ունեցան «Սինգֆիլդի գավաթ»-ի 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: 5-րդ տուրում հաղթանակ է տարել միայն Վեսելին Թոփալովը, ում մրցակիցն էր չինացի Դին Լիժենը:

Այս հաղթանակի շնորհիվ Թոփալովը սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը կարող է զրկվել Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից ‘
Հաջորդ հոդվածը‘Ուսեյն Բոլտ. «Ռիո-2016». Այս Օլիմպիադան վերջինն է իմ կարիերայում ‘