‘
Ճապոնիայի վարչապետ և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն վերընտրվել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածության օգտին քվեարկել են խորհրդարանի ստորին պալատի 328 պատգամավորներ: Աբեի մոտակա մրցակիցը՝ ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կացույա Օկադան, ստացել է ընդամենը 73 ձայն:
Սինձո Աբեն հաղթել է նաև խորհրդարանի վերին պալատի քվերակության արդյունքում:
Աբեն կհայտարարի իր կառավարության կազմը, որն աշխատանքի կանցնի կայսեր ծիսական հաստատումից հետո:
Վարչապետի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 14-ին:
60-ամյա Սինձո Աբեն վարչապետի պաշտոնն զբաղեցրել էր 2012 թ. դեկտեմբերին: Ամրացնելով իր վերահսկողությունը խորհրդարանում՝ նա այժմ հնարավորություն է ստացել կառավարության ղեկավարի պաշտոնում մնալ առնվազն մինչև 2018 թվականը:
Փոխանցում է ТАСС-ը:
‘