‘Սինքֆիլդի գավաթ, 3-րդ տուր. Արոնյանը կիսեց միավորը Կարլսենի հետ’

1128

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակում է ընթանալ Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը:

Երրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: 37-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Ներկա պահին Արոնյանն ու Կարլսենը վաստակած 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազ. Անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու մասին Է. Շարմազանովի ակնարկները’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկո»-ի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով կարող է 1 ամսով շարքից դուրս մնալ’