‘
Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում այսօր կայանում է հինգերորդ տուրը:
Քիչ առաջ ավարտված պարտիայում մեր գրոյսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Կողմերը պարտիայի 36-րդ քայլում խաղաղ դաշինք կնքեցին:
Նշենք, որ տուրի Մագնուս Կարլսեն — Ուեսլի Սո, Սերգեյ Կարյակին — Ալեքսանդր Գրիշչուկ, Հիկարու Նակամուրա — Շահրիյար Մամեդյարով, Մաքսիմ Վաշիեր-Լագրավ — Ֆաբիանո Կարուանա պարտիաները դեռ ընթացքի մեջ են:
Հավելենք, որ 5 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3 միավոր:
‘