Շվեյցարական «Սիոնի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի խաղից։
Ակումբը պարտվել է «Սենտ Գալենին» (0:4)։ Երբ Բալոտելին փոխարինվել է, երկրպագուները սուլոցներով են ճանապարհել նրան։ Հանդիպման ավարտին երկրպագուներն այրել են Բալոտելի անունով մարզաշապիկը, որը կախված է եղել ցանկապատից։
Այս մրցաշրջանում Բալոտելին «Սիոնի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով 5 գոլ, որից 3-ը՝ 11 մետրանոցներից։
«Սիոնը» 22 խաղից հետո 22 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։