‘Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում’

898

Տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ մերկասառույց է: 
Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է: 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին՝ Սարգսյանին. Ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը. Aravot.am’