‘«Սիստեմա»-ի ղեկավար Եվտուշենկովը ազատվել է տնային կալանքից ‘

667

«Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովի խափանման միջոցը` տնային կալանքը, հանվել է: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է նրա փաստաբան Վլադիմիր Կոզինը: Վերջինիս խոսքով՝ Եվտուշենկովի խափանման միջոցը հանվել է քննիչի կարգադրությամբ։ «Վլադիմիր Պետրովիչը այժմ ազատ մարդ է, որը կարող է արդյունավետ աշխատել»,– հավելել է Կոզինը։

Հիշեցնենք, որ Եվտուշենկովը անցնում է «Բաշնեֆթ» ընկերության գործով և մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Նշենք, որ նույն գործով, որպես մեղադրյալ է ներգրավված նաև գործարար Լևոն Հայրապետյանը, որը շարունակում է մնալ տնային կալանքի տակ։

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգ»-ը խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մամուլը՝ ֆինանսական շուկայում տիրող իրավիճակի մասին’