‘«Սիվիլիթասը» պահանջում է պատասխանատվության կանչել թերթի պատասխանատուներին’

1475

«Սիվիլիթասը» հաղորդագրություն է տարածել, ըստ որի` «Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է «Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից:

«Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:

Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը», — ասվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն առայժմ երկուսն են’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այս ընտրություններում երևանցիները կարող են հարց լուծել (տեսանյութ)’