‘
Այսօր ժամը 12:30 «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով կգնան Գլխավոր դատախազություն, որպեսզի հանձնեն պահանջագիր-նամակն ու Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները: Այս մասին iLur.am-ին հայտնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:
Հոկտեմբերի 7-ից 17-ը «Սիվիլիթասի» աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել ավելի քան 13,000 մարդ 65 երկրից, Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից: Այս պահին ստորագրահավաքը դադարեցված է:
‘