‘«Սիվիլիթաս»-ի գործով դատական նիստը հետաձգվեց ‘

739

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ հետաձգեց «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Ինչպես iLur.am-ին հայտնում են Սիվիլիթաս հիմնադրամի լրատվական ծառայությունից, նիստը հետձագվել է դատախազի և քննիչի բացակայության պատճառով: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 26-ին` ժամը 15:30-ին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դիմումը՝ չեղյալ համարելու փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

Նախորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը մասնակցել է իսլամական արվեստի ցուցանմուշների շնորհանդեսին ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը հանդիպել է Բորդյուժայի հետ ‘