‘ Սիվիլիթաս հիմնադրամն ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում’

764

Նոյեմբերի 18-ին Սիվիլիթաս հիմնադրամը շուրջ 150 հյուրերի մասնակցությամբ ազդարարել է իր ներկայության մեկնարկը Ստամբուլում:

Ստամբուլում Սիվիլիթասի ներկայությունը թույլ կտա, որ հիմնադրամի առցանց հեռուստաալիքը՝ ՍիվիլՆեթը, որն արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ հաղորդումներ է հեռարձակում Ստամբուլից, կանոնավոր և ավելի խորությամբ լուսաբանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ հայ համայնքին, մշակութային կյանքին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև պաշտոնական և միջազգային շրջանակներին առնչվող թեմաները: Սիվիլիթասի գործողությունների առանցքում կլինի նաև Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի ավանդի  ու ժառանգության լուսաբանումը: Սիվիլիթասի աշխատանքները Ստամբուլում կիրականացնեն հիմնադրամի երևանյան գրասենյակի աշխատակիցները: Նրանք կմասնակցեն Ստամբուլում տեղի ունեցող հասարակական միջոցառումներին, կառաջարկեն նախագծեր ու ծրագրեր, որոնք կիրագործվեն ոչ միայն Սիվիլիթասի, այլև արդյունավետ համագործակցության ձգտող այլ հաստատությունների կողմից: Սիվիլիթասի աշխատանքները կկազմակերպվեն Իսթիկլալ փողոցի Հիդիվյալ պալատի գրասենյակներում, որը հայկական հաստատություններին պատկանող բազմաթիվ հին շինություններից մեկն է:

 

Նախորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը բերվեց դատարան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’