Ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը» չի հաստատել «Իսլամական պետություն» խմբավորման պարագլխի ոչնչացման մասին հաղորդումները, РИА Новости-ին հայտարարել է ՍԱԲ ներկայացուցիչը։
Չորեքշաբթի արաբական զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով ԻՊ ահաբեկչական խմբավորման ներկայացուցչին, հաղորդել էին խմբավորման առաջնորդ Աբու ալ Հասան ալ Կուրաշիի ոչնչացման մասին։ Նրանց տեղեկատվության համաձայն՝ «Իսլամական պետության» նոր պարագլուխն է դարձել Աբու ալ Հուսեյն ալ Հուսեյնի ալ Կուրաշին։
Իր հերթին՝ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ոչնչացման գործողությունն անցկացրել է «Սիրիական ազատ բանակը» հոկտեմբերի կեսերին, Սիրիայի հարավային Դերաա գավառում։
«Մենք տեղեկություն չունենք ԻՊ առաջնորդի սպանության մասին։ Մենք այդ հաղորդագրությունը տեսել ենք միայն ամերիկյան ԶԼՄ-ներում»,- հայտարարել է ՍԱԲ-ի աղբյուրը։
Փոխանցում է ria.ru-ն։