‘«Սիրիական ավիաուղիներ»-ը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը կիրականացնի Իրանի և Իրաքի օդային տարածքով ‘

689

«Սիրիական ավիաուղիներ»-ը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը կիրականացնի Իրաքի եւ Իրանի օդային տարածքով` ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիան փակել է օդային ուղիները սիրիական ինքնաթիռների համար, դրանով իսկ վտանգավոր դարձնելով չվերթները Թուրքիայի տարածքով: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից:

«Հալեպ-Երևան-Հալեպ չվերթը Իրանի և Իրաքի օդային տարածքով կազմակերպելու դեպքում տոմսի արժեքը մի փոքր կթանկանա: Չնայած Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին` պետք է նշեմ, որ առաձնապես տարբերություն չկա Հալեպ մեկնողների և այնտեղից վերադարձողների թվի միջև», — հայտնեցին «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունից:

Սիրիայում լարված իրավիճակի պատճառով «Արմավիա» ավիափոխադրող ընկերությունը դադարեցրեց չվերթները դեպի Հալեպ` ուղեւորների անվտանգությունն ապահովելու նպատակով, սակայն «Սիրիական ավիաուղիները» շարունակում է նույն հաճախականությամբ` շաբաթական մեկ օր (երեքշաբթի) իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթները:

Նախորդ հոդվածը‘Լուչանո Սպալետի. Եթե մեղավորը բեղերս են, ես դրանք կխուզեմ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում ռմբակոծման հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել’