‘Սիրիական բանակը ԻՊ-ից խլել է 30-ից ավելի գյուղեր’

892

Սիրիայի կառավարական զորքերը, ժողովրդական աշխարհազորի հետ միասին, երկրի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատել են 31 քրիստոնեական գյուղ, հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական ազգային SANA լրատվական գործակալությանը:

Ռազմական աղբյուրը լրատվական գործակալությանը հայտնել է, որ սիրիական բանակը ձախողել է ԻՊ գրոհայինների՝ Թել-Բրակ ավտոմայրուղին վերահսկողության տակ առնելու փորձը, որը վերջին ժամանակներս վերածվել էր ահաբեկիչների խոշոր հենակայանի, ուր տեղափոխվում էին հարևան գյուղերից առևանգված քրիստոնյաները:

ԻՊ-ի լայնածավալ հարձակումները, որոնց արդյունքում նրանք գրավել են Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի մասը, դարձել են աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը: Խմբավորումը, որում, ԿՀՎ-ի տվյալներով՝ հաշվվում է մոտավորապես 30 հազար գրոհային, գրավված տարածքներում խալիֆայություն է հռչակել և ջանում է ընդլայնել իր ձեռքբերումները: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հայլուրի «նամուսով» բազմակարծությունը’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում ցմահ ազատազրկման է դատապարտվել «Մուսուլման եղբայրների» պարագլուխը’