‘Սիրիական եւ իրաքյան իսլամիստների շարքերում հաշվառել են 20 հազար օտարերկրացի’

924

Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման եւ այլ ահաբեկչական  կազմակերպությունների շարքերում կռվում են 20 հազար օտարերկրացի, այդ թվում, արեւմտյան երկրիների 3,4 հազարից ոչ պակաս ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության կոմիտեի տեղեկատվությանը:

Հետախուզության տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցելու համար Սիրիայում հայտնվելու փորձ են արել 150-ից ոչ պակաս ԱՄՆ քաղաքացիներ, ընդ որում, նրանց մի մասը ձերբակալվել է հակամարտության գոտու ճանապարհին, իսկ մյուսը մասը՝ զոհվել է մարտերում: Միեւնույն ժամանակ, ամերիկացիներից մի քանիսը մինչ այժմ էլ կռվում են իսլամիստների կողմից:

Ինչպես նշել է ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Նիկ Ռասմուսենը, արտերկրացիների թիվը, որոնք մեկնում են Սիրիա՝ իսլամիստների շարքերում կռվելու, էականորեն գերազանցում է Աֆղանիստանի, Պակիստանի, Եմենի, Սոմալիի եւ Իրաքի ահաբեկիչներին միացած արտերկրացիների քանակը: Նրա խոսքերով, Իրաքում եւ Սիրիայում մարտնչում են ոչ պակաս  քան 90 երկրների քաղաքացիներ:

Ինչպես նշում է գործակալությունը՝ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ ահաբեկիչների մի մասը կվերադառնա հայրենիք՝ Եվրոպա կամ ԱՄՆ, ահաբեկչական հարվածներ կազմակերպելու նպատակով: Ընդ որում, պաշտոնական դեմքերը խոստովանում են, որ անհնարին է թվում հետեւել իսլամիստենրի կողքին կռվող բոլոր ամերիկացիներին եւ եվրոպացիներին:

2014-ի հոկտեմբերին հրապարակվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի զեկույցը, ինչից հետեւում է, որ Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» եւ այլ ռադիկալ խմբավորումների կողմից կռվում է 15 հազար օտարերկրացի՝ 80 երկրներից: Մասնավորապես, բախումներին մասնակցում են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ակտիվացել էր 2014-ի ամռան սկզբին եւ գրավել էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Միջազգային կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ օգոստոսին «Իսլամական պետության» դեմ Իրաքում գործողություն սկսեցին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն չի կատարել ՄԱԿ-ի ՄԻ կոմիտեի 3 առաջնահերթ հանձնարարական, այդ թվում՝ Մարտի 1-ի հարցով ‘
Հաջորդ հոդվածը‘Օլանդն ու Մերկելը Ուկրաինայի հարցով կմեկնեն Մինսկ ‘