‘Սիրիական զորքերը գրավել են Դարաա քաղաքը’

3021

Սիրիայի կառավարական զորքերը մարտերով գրավել են Դարաա քաղաքը, որտեղից յոթ տարի առաջ սկսվել էր ապստամբությունն ընդդեմ Բաշար Ասադի վարչակարգի:

Ասադի ուժերը քաղաք են մտել Ռուսաստանի ռազմական ոստիկանության աջակցությամբ և գլխավոր հրապարակում պարզել են երկրի դրոշը, հաղորդում են սիրիական լրատվամիջոցները:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել կարգավորելու իրավիճակը Դարաայի հարավային և հարավարևելյան թաղամասերում, հաղորդել է РИА Новости-ն:

Լուր է տարածվել, թե ընդդիմության ուժերը համաձայնել են զենքը ցած դնել և հանձնվել՝ պայմանով, որ համաներում կլինի, կամ նահանջելու միջանք կտրամադրվի իրենց, որպեսզի կարողանան հեռանալ երկրի հյուսիս, որտեղ ընդդիմության դիմադրության օջախն է գտնվում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ հունիսի 19-ից, երբ սկսվել է գրոհը քաղաքի վրա, 234 հազար մարդ փախստական է դարձել, նրանց 70 %-ը ապաստանել է հարևան Կունեյտրա նահանգում՝ Իսրայելի տիրապետության տակ գտնվող Գոլանի բարձունքների մոտ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ուիմբլդոն.Սերենա Ուիլյամսը կխաղա եզրափակչում’