‘Սիրիական զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը մաքրելու ուղղությամբ’

623

Սիրիական բանակի զինվորականները լայնածավալ գործողություններ են սկսել Հալեպի միջազգային օդնավակայանի և Նեյրաբի ՌՕՈՒ հենակայանի շրջակայքը մաքրելու ուղղությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Ալ-Վաթան» լրատվական գործակալությանը: Զորքերին հաջողվել է հակառակորդին ետ մղել այդ ռազմավարական օբյեկտները պաշտպանող 80-րդ բրիգադի տեղակայման վայրից: Այսօր կատաղի մարտեր են ընթանում Հալեպից 40 կմ հեռու՝ Սաֆիրում, որտեղ մի քանի պաշտպանական ձեռնարկություններ կան: «Ալ-Վաթանի» գնահատմամբ՝ արևելքից Հալեպին վտանգ են սպառնում առնվազն երեք հազար գրոհայիններ: Բուն հյուսիսային մայրաքաղաքում, Trend-ի փոխանցմամբ, իրավիճակը զգալիորեն  հանդարտվել է: Սիրիայի արևելքում գրոհայինները սպառնում են գրավել Դեյր-էզ-Զորը: Նրանց դեմ գործողություններում ներգրավված է ավիացիան, որն այդ քաղաքի մերձակայքում օդից գրոհներ է իրականացնում ապստամբների ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը’10/22-ում միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ունի ‘
Հաջորդ հոդվածը’02/08-ում հատուկ սարքով բացել են չհրկիզվող պահարանը’