‘Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մեկնել Մոսկվա’

561

Սիրիայի ազգային կոալիցիան, որը ներկայացնում է երկրի միավորված ընդդիմությունը, մերժել է ՌԴ իշխանությունների՝ սիրիական հակամարտության շուրջ բանակցությունների մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանելու  հրավերը, փոխանցում է ИТАР-ТАСС  լրատվականը՝ հղում կատարելով ընդդմիադիր կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբի հայտարարությանը:

Ալ-Խաթիբն ընդգծել է, որ սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցությունների, սակայն պատվիրակներ չի ուղարկի Ռուսաստան, քանի որ մինչ այդ պաշտոնական Մոսկվան պետք է որոշակիորեն դատարապարտի «սիրիական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները»:

Նախորդ հոդվածը‘Պապարացին «բռնացրել» է ամբողջովին մերկ Ռիհանային (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ-ում’