‘Սիրիական կառավարական զորքերը նոր հարձակում են նախաձեռնել’

975

Սիրիական բանակը ազատագրել է մայրաքաղաք Դամասկոսից 60կմ հյուսիս գտնվող Մաալյուլե քաղաքը և այնտեղ արդեն հինգ օր շարունակ պատանդ պահվող քրիստոնյաներին: Այժմ կառավարական զորքերը հետապնդում են զինյալ ծայրահեղականներին, սակայն հետապնդմանը խոչընդոտում են դիպուկահարների կրակոցները և տների խիտ դասավորվածությունը:

Նախօրդ օրերի ընթացքում կառավարական զորքերը Մաալյուլեի արվարձաններում գնդակահարել էին 8 և վիրավորել 20-ից ավելի ապստամբների: Ապստամբները Մաալյուլե քաղաքը գրավել էին՝ այն որպես հենակետ օգտագործելու և քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու երթևեկությունը խոչընդոտելու համար:

Այժմ մարտերն ընթանում են հարակից բնակեցված կետերում՝ Ջեյռուդայում, Սերխիում, Ռաս էլ Այնում: Նաբակեում գտնվող ապստամբների խոշոր հենակետի վրա կառավարական օդուժը օդային հարձակում է սկսել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրույֆ. Քանի դեռ Ռոսելը Բարսայի նախագահն է, ես ոտք չեմ դնի «Կամպ Նոու» ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը երեկ էլ ինքնաասուլիս է ունեցել, բայց այն եթեր չի գնալու’