‘Սիրիական կառավարությունը պնդում է, որ գրավել է Նաբեկ քաղաքը’

622

Սիրիայի կառավարական լրատվամիջոցները հայտնում են, որ 20 օր դաժան մարտերից հետո կառավարական զորքերին հաջողվել է գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Նաբեկ քաղաքը: Սիրիական  Al-Watan թերթը պնդում է, որ մարտերի վերջին օրը Նաբեկում սպանվել է հարյուրից ավել մարդ և գրավվել է մեծ զինապահեստ: Սիրական ապստամբները, սակայն, հերքում են կառավարական լրատվամիջոցների տեղեկությունները և նշում են, որ Նաբեկի գրավման գործողությունը դեռ ավարտված չէ, և Դամասկոս-Հոմս մայրուղով երթևեկությունը դեռ լիովին վերականգնված չէ:

 

Նախորդ հոդվածը‘Էշթոնը դատապարտել է «Բատկիվշչինայի» գրասենյակի վրա երեկ տեղի ունեցած գրոհը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’