‘Սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք ներգաղթած երիտասարդը ցանկանում է հաստատվել Հայաստանում’

704

Շատերը լավ վերաբերմունք ունեն իմ հադեպ, Հայաստանում նոր ընկերներ ձեռք բերեցի, ցանկանում եմ, որ շրջապատս ավելի մեծանա և նորանոր հաջողությունների հասնեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք ներգաղթած սիրիահայ Պետիկ Դավուդյանը, ով արդեն մոտ երկու տարի է, ինչ գտնվում է Հայաստանում:  Երիտասարդի խոսքով՝ նա դիմել է վարկ վերցնելու համար եւ ցանկանում է Երեւանում ռեստորան բացել, որտեղ էլ կմատուցվեն տարբեր տեսակի ճաշատեսակներ:

Պետիկ Դավուդյանը հայտնեց, որ նախատեսում է մնալ Հայաստանում՝ առանց վախենալու դժվարություններից: «Հուսահատվելը իմ համար չէ , եթե հուսահատվելուց լինեի, ապա դա վաղուց կլիներ, իսկ Հայաստան գալու փոխարեն կմեկնեի Եվրոպա՝ ավելի հանգիստ կյանքով ապրելու»,- ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Նեյմարը սոցիալական ցանցերում իր պահվածքի համար «Բարսելոնա»-ից նկատողություն է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԺ խմբակցությունների միասնական հայտարարությունը’