‘Սիրիական ցեմենտ. Lafarge-ին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ’

3242

Ցեմենտի արտադրության ֆրանս-շվեյցարական խոշորագույն Lafarge  ընկերությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Ֆրանսիացի հետաքննիչները ընկերությանը մեղադրում են «մարդկության դեմ հանցագործություններին մասնակից լինելու» մեջ: Շինարարական ընկերությանը կասկածում են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ. վերջինս իր վերահսկողության տակ է վերցրել այն տարածքը, որտեղ գտնվում է սիրիական այդ գործարանի մասնաճյուղը: Lafarge-ը վերցվել է դատական վերահսկողության տակ, նրան պարտավորեցրել են 30 մլն եվրո գրավ մուծել:

Sherpa ընկերության իրավապաշտպանները, որոնք պաշտպանում են տնտեսական հանցագործությունների զոհերին, մեղադրել են Lafarge-ին, որ նա 20011-2015 թթ. մոտավորապես 13 միլիոն եվրո է վճարել՝ Սիրիայում աշխատելու հնարավորության համար: Ընկերությունն ինքը խոստովանել է, որ, իսկապես, վճարել է զինված խմբավորումներին՝ «գործարանը պահպանելու և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու» համար:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս․ Ռուսաստանի դեմ խաղում անհրաժեշտ կլինի առավելագույն ուշադրություն’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկարացնել պատժամիջոցների ժամկետը Ռուսատանի դեմ’