‘
Առնվազն յոթ փախստականներ, այդ թվում մի քանիսը՝ երեխաներ, զոհվել են Սիրիայի կառավարական զորքերի օդային գրոհի արդյունքում:
Իրավապաշտպանների տեղեկություններով՝ բանակը ռազմական ուղղաթիռներ է օգտագործել Հորդանանի սահմանակից Դերաա նահանգի վրա հարձակվելիս, որտեղ վերջերս սաստկացել էին մարտերը՝ գրոհայինների առավելությամբ: Իրավապաշտպանները պնդում են, որ ավիահարվածների թիրախը փախստականների ճամբարն է եղել: Փոխանցում է BBC-ն:
‘