‘Սիրիահայությունը վտանգի մեջ է’

669

ԱՄՆ-ի՝ Սիրիայի վրա հարձակման դեպքում հայերը կկանգնեն լուրջ վտանգի առաջ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա ընդգծեց, որ եթե ԱՄՆ-ն ոչ թե կետային, այլ լայնածավալ հարձակումներ  իրականացնի, տեղի հայերի համար դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։

Մասնավորապես՝ ծանր վիճակում կհայտնվեն Հալեպի հայերը, քանի որ այնտեղ արդեն իսկ փակ են փախուստի բոլոր ճանապարհները։

Հայտնում է Ա1+

Նախորդ հոդվածը‘Արձանագրված խախտումների համար պատասխանատու է միայն հիմնադրամի ղեկավա՞րը’
Հաջորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց’