‘Սիրիահայ գործարարներ. Հարկերը Հայաստանում չափազանց մեծ են. Տեսանյութ’

1164

Ա1+-ի ռեպորտաժը սիրիահայ երկու գործարարների մասին է: Կայքը նշում է, որ Սիրիայում երբեմնի մրցակիցները հայրենիքում դարձան գործընկերներ։ Ալեքսանն ու Մինասը Հալեպից Հայաստան են տեղափոխվել միաժամանակ՝1 տարի առաջ՝ փակելով այնտեղ իրենց արտադրամասերը։ Հասկանալով, որ Հայաստանում չեն կարող նույն հաջողությամբ աշխատել, որոշեցին միանալ ու ընդհանուր բիզնես հիմնել։

Կտորի վրա տպագրության արտադրամասը արդեն 1 տարվա պատմություն ունի։ Գործընկերները չեն բողոքում, պատվերներ ունեն. Հայաստանի կարի ֆաբրիկաներն առանց վարանելու հենց սկզբից օգնել են սիրիահայերին։ Բայց Հալեպում իրենց գործի հետ համեմատելն անգամ անիմաստ են համարում. «Գործը շատ էր, ժողովուրդը շատ էր, դրսից պատվերներ ունեինք։ Սիրիայում օրական 4000- 5000 հատ էինք տպում, այստեղ ամիսը 1000 հատ չենք տպում»։

Ստացված եկամուտից, ինչպես իրենք են ասում, գոհ լինել դեռ չեն կարող։ Պետք է նախ մեծացնել արտադրամասը, հետո էլ հարկերն են Հայաստանում չափազանց մեծ։ Ալեքսանը հիշում է, որ Սիրիայում նորաստեղծ արտադրամասերը հարկեր չէին վճարում:

Մանրամասները` Ա1+-ի ռեպորտաժում: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Ռեմսին ծանր հարված է հասցնում «Բորուսիային» (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«ԱՐՄԵՆԱԼ»-ը Եվրադատարանում շահել է ընդդեմ ԵՄ Խորհրդի հայցը’