‘Սիրիայից Հայաստան ժամանած հայերի 1/3-ը լքել է Հայաստանը’

798

Այս օրերին նորից ակտիվացել են խոսակցությունները Հայաստանում սիրիահայերի վիճակի մասին: Սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ պատերազմի մեկնարկից մինչ օրս Հայաստան են ժամանել 15-16 հազար սիրիահայեր, որոնցից  միայն 11 հազարն է մնացել Հայաստանում: Մնացած մասը վերադարձել է Սիրիա, իսկ մի քանի տասնյակ ընտանիքներ էլ մեկնել են այլ երկրներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում շարունակվում են պատերազմական գործողությունները, կարելի է ենթադրել, որ Հայաստանում պայմաններն այնքան վատ են եղել, որ խաղաղ երկիր ժամանած սիրիահայերի մեկ երրորդը գերադասել է վերադառնալ պատերազմական վիճակում գտնվող Սիրիա:

Նախորդ հոդվածը‘Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը’
Հաջորդ հոդվածը‘Կվերականգնվի Մինասի որմնանկարը’