‘Սիրիայի ԱԳՆ. Դամասկոսում ահաբեկչության պատասխանատուներն «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեն’

556

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Դամասկոսում ահաբեկչական գործողությունների և ականանետային հրաձգության պատասխանատվությունը դրել է «Ալ- Քաիդայի» հետ կապ ունեցող զինված խմբավորումների վրա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հասցեագրված ուղերձում նշվում է, թե «գրոհայինները, որոնք անգթորեն սպանում են երեխաներին, դպրոցականներին ու ծերերին», աջակցություն, այդ թվում՝ նաև քաղաքական և տեղեկատվական ապաստան են ստանում «տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս գտնվող երկրներից, ինչն այդ երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի միջազգային բանաձևերի կոպիտ խախտում է»:

Այսօր Դամասկոսում տեղի կունենա հինգշաբթի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ռումբի պայթյունի հետևանքով զոհվածների հուղարկավորությունը: Ահաբեկչությունը խլել է 53 մարդու կյանք, գրեթե 260 հոգի վիրավորվել են: Զոհերի թվում շատ են երեխաները և դպրոցականները, որոնք դասերն ավարտվելուց հետո դուրս են եկել դպրոցից: Մահապարտ ահաբեկչի թիրախը, ըստ երևույթին, եղել է իշխող կուսակցության կենտրոնակայանը, որը գտնվում է Ռուսաստանի դեսպանատան հարևանությամբ:

Սիրիայի ազգային խորհուրդը (խորհրդարանը) դատապարտել է ահաբեկչությունը և ընդգծել, որ այդ սոսկալի ակցիան նպատակ ուներ խափանել ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված հաջող քայլերը: Սիրիայի մայրաքաղաքում և մյուս քաղաքներում այսօր կանցկացվեն երթեր՝ ընդդեմ ահաբեկչության, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ակցիա «ԵԱՀԿ վերջնագիր-հրաժեշտ» (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Նախարար. «Մարմարայ» նախագծի իրականացումը կավարտվի 2013 թ.’