‘Սիրիայի ազատ բանակը հերքել է Ասադի համար գլխագին վճարելու լուրը’

799

Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը հերքել է այն հայտարարությունը, թե կազմակերպությունն առաջարկել է 25 միլիոն դոլար վճարել երկրի նախագահ Բաշար ալ Ասադին հանձնելու համար: Այս հայտարարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, տարածել է CNN-ը: Ապստամբների ներկայացուցչի խոսքերով՝ Ասադի համար գլխագին են առաջարկել Եգիպտոսում գտնվող սիրիացի ընդդիմադիրները, ովքեր իրենց կոչում են «Սիրիայի ազատ բանակը՝ ի պաշտպանություն հեղափոխության»: Սիրիայի տարածքում գործող այս միավորումը կապ չունի եգիպտական համանման անվանմամբ կազմակերպության հետ, ընդգծել է Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի ազատ բանակը 25 մլն դոլար է խոստացել նրան, ով կհայտնի Բաշար ալ Ասադի գտնվելու վայրը:

Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Դատարանը պարտավորեցրել է Ուկրաինային $400 մլն վճարել Ռուսաստանին’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ն փոխեց ԼՂՀ կառավարության կառուցվածքը ‘