‘Սիրիայի անհաշտ ընդդիմությունը նոր առաջնորդ ունի’

680

Սիրիայի ազգային դաշինքը՝ հիմնական ընդդիմադիր խմբավորումը, որը պայքարում է նախագահ Բաշար Ասադին տապալելու համար, նոր առաջնորդ ունի:

Ընդդիմության կողմից տարեսկզբին Ժնևի համաժողովում հիմնական բանակցող Հադի ալ-Բահրան դաշինքի ղեկավար է ընտրվել Ստամբուլում ընդդիմադիր ուժերի հանդիպման ընթացքում:

Ինչպես նշում են դիտորդները, Հադի ալ-Բահրան սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ, ինչպես և Ահմադ Ջարբան, որին նա փոխարինել է կազմակերպության առաջնորդի պաշտոնում:
Սակայն չնայած Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Արևմուտքի մի շարք այլ երկրների աջակցությանը՝ դաշինքը մեծ ազդեցություն չունի Սիրիայի ներսում՝ Ասադի հակառակորդների շրջանում, որտեղ իրար հետ մրցում են տարբեր զինված խմբավորումներ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երկրորդ կիսաեզրափակիչ. Արգենտինա-Նիդեռլանդներ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է կշնորհավորի Յանուկովիչին ծննդյան օրվա առթիվ’