‘«Սիրիայի բարեկամների խումբը» Սիրիայի ընդդիմադիր դաշինքը ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ’

623

Այսօր Մարոկկոյի մայրաքաղաք Մարաքեշում անցկացվող հանդիպման ընթացքում «Սիրիայի բարեկամների խումբը» ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային դաշինքը ճանաչել է որպես սիրիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Նման դրույթ է պարունակում նիստում ներկայացված ծրագրային հռչակագրի նախագիծը:

Հռչակագրում նշվում է, որ սիրիական իշխանությունների՝ երկրում քիմիական զենք կիրառելու ցանկացած փորձ կարժանանա  միջազգային հանրության կոշտ արձագանքին: Բացի այդ՝ փաստաթղթում կոչ է արվում նախագահ Բաշար Ասադին՝ կամովին հրաժարվել  պաշտոնից:

Մարաքեշի համաժողովին մասնակցում են ավելի քան 130 պատվիրակություններ, այդ թվում՝ սիրիական նոր դաշինքի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վերջին 11 ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 71 374’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ն հույս ունի, որ Իրանը թույլ կտա այցելել Պարչինի ռազմակայան’