‘Սիրիայի ընդդիմադիրները սպառնում են հարձակվել Դամասկոսում Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատների վրա’

571

Սիրիայի ընդդիմադիրները սպառնում են հարձակվել Դամասկոսում Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատների, ինչպես նաև այդ երկու երկրների և Իրանի քաղաքացիների վրա: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրանք նաև հայտարարել են, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի քաղաքացիները Սիրիայի տարածքից ողջ դուրս չեն գալու:

Շատերի կարծիքով` զինյալները նման սպառնալիք ներկայացրել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո, որի համաձայն` նախարարությունը կոչ է արել զինյալների ազատ արձակել առևանգված լրագրող, ուկրաինուհի Անհար Կոչնևային:

Զինյալների սպառնալիքը ստացել է «Ուկրաինա»  հեռուստաալիքը:

Անհար Կոչնևան Սիրիա էր մեկնել Սիրիայում հակակառավարական շարժումները սկսվելու սկզբում և համագործակցել է բազմաթիվ ռուսական լրատվական գործակալությունների հետ:  2012թ.-ի հոկտեմբերին առևանգվել է զինյալների կողմից, որոնք 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փրկագին են պահանջում նրան ազատ արձակելու համար, հակառակ դեպքում սպառնում են սպանել, հայտնում է Արմենպրեսը:

Նախորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցությունը կսատարի նրան, ով գնա ընտրություններին ավազակապետությունը կազմաքանդելու նպատակով’
Հաջորդ հոդվածը