‘
Մարտի 25-ին Սիրիայի ընդդիմադիր զինյալները լայնածավալ գնդակոծման են ենթարկել մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածը: Գործողությունների հիմնական թիրախ է հանդիսացել այն թաղամասը, որտեղ ոստիկանությունն ու բանակը անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում, գրում է Mignews կայքը:
Արկերը պայթել են Բաշար ալ-Ասադի նստավայրից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Զինվորականները պատասխան կրակահերթ են բացել: «Ես լսում էի տասնյակ արկերի պայթյունի ձայնը, այս պահին էլ ընդդիմադիրները շարունակում են կրակել»,- հեռախոսի միջոցով տեղեկացրել է Reuters լրատվական գործակալության թղթակիցը:
‘