‘Սիրիայի ընդդիմությունը սպառնում է բոյկոտել Ժնևի կոնֆերանսը’

908

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային դաշինքը Ժնևի խաղաղ բանակցություններին իր մասնակցության համար մի շարք պայմաններ է առաջադրել: Ինչպես հաղորդում է Reuters-ը,  երեկ Արաբական պետությունների լիգայի անդամների հետ հանդիպման ընթացքում դրանք հրապարակել է դաշինքի ղեկավար Ահմադ Ջարբան:

 Ըստ Ջարբայի՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցի բանակցություններին, եթե դրանց ընթացքում չնշվի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի կոնկրետ ժամկետը, ինչպես նաև՝ եթե այդ բանակցություններին ներկա լինեն Իրանի ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ժնևի բանակցություններից հրաժարվել են առանձին ընդդիմադիր խմբավորումներ, մասնավորապես՝ Սիրիական ազգային խորհուրդը: Ժնևյան համաժողովի գաղափարը հոկտեմբերին քննադատության է ենթարկել նաև Ասադը, որը կասկած է հայտնել, թե բանակցությունների մասնակիցներն իսկապես ներկայացնելու են Սիրիայի ժողովրդի կարծիքը: Հանդես գալով արաբական «Ալ-Մայադին» հեռուստատեսությամբ՝ Ասադը հայտարարել էր, թե «որոշումը պետք է լինի սիրիական, և կարևոր չէ՝ այն կընդունե՞ն արտասահմանյան ուժերը, թե՞ ոչ», փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը կկայանա Կահիրեում’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ոչ մի սահմանադրություն վարչապետի նվազագույն տարիքը չի սահմանում’