‘Սիրիայի իշխանությունները համաձայնել են քիմիական զենքի գծով տեսուչների այցին’

895

ՄԱԿ-ին հաջողվել է համաձայնություն ձեռք բերել Սիրիայի կառավարության հետ, որպեսզի կազմակերպության տեսուչները հետաքննեն սիրիական հակամարտության ընթացքում քիմիական զենք կիրառելու հնարավոր փաստերը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 14-ին: Պայմանավորվածության համաձայն՝ տեսուչները կարող են Սիրիայում մնալ 14 օր՝ փոխադարձ համաձայնությամբ այդ ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ ՄԱԿ-ի հայտարարության՝ տեսուչները պատրաստ են Սիրիա մեկնել անհապաղ:

Սիրիական իշխանությունները և նրանց դիմակայող ուժերը բազմիցս քիմիական զենք կիրառելու մեղադանքներ են ներկայացրել միմյանց: Այն մասին, որ կողմերից մեկը քիմիական զենք է կիրառել, 2013 թ. գարնանը հաղորդեցին Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզությունները, այնուհետև՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչները: Ավելի ուշ՝ հուլիսին, ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ իրենք տեղեկություններ ունեն կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ, որից հետո Բարաք Օբաման թույլ տվեց հրազեն մատակարարել սիրիացի ապստամբներին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանն էլ հայտարարեց, որ իր փորձագետների կարծիքով՝ քիմիական զենք կիրառել են, ընդհակառակը՝ Ասադի հակառակորդները:

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թ. մարտից: Այդ ընթացքում երկու հակամարտող կողմերը միասին ավելի քան 100 հազար զոհ են տվել, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում մտադիր են «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ դեսպանների գործերի մասին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի քաղաքացիներին վարկաբեկող նյութերի արխիվը կոչնչացվի’