‘Սիրիայի իսլամիստական խմբավորման առաջնորդը վախճանվել է Թուրքիայում’

611

Սիրիայի ընդդիմադիր իսլամիստական խմբավորումներից մեկի առաջնորդը՝ Աբդելգադեր Սալեհը,  մահացել է թուրքական հիվանդանոցում, հայտնել են ընդդիմության ակտիվիստները: Սալեհը ղեկավարում էր «Թաուհիդ» բրիգադը, որը վերահսկում էր Հալեպի շրջանը, և որին, ըստ տեղեկությունների, աջակցում էր Քաթարը: Սալեհը վիրավորվել էր անցյալ շաբաթ կառավարական զորքերի գրոհի ժամանակ: Դամասկոսը Սալեհին ողջ կամ մեռած բռնելու համար 200 հազար դոլար պարգև էր խոստացել:

Կիրակի օրը «Մարդու իրավունքների պահպանման վերահսկողության սիրիական կենտրոնը» հայտնել էր, որ Դամասկոսի մոտ գտնվող ռազմակայանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել են Սիրիայի կառավարական զորքերի 31 զինվորականներ, այդ թվում՝ չորս գեներալներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը բավական համեստ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Վարշավա. Հայ շախմատիստները դուրս մնացին մրցանակային եռյակից’