‘Սիրիայի կառավարական զորքերը ազատագրել են Քարա քաղաքը’

731

Սիրիայի կառավարական բանակը երկրի հարավ-արևմուտքում ապստամբներից ազատագրել է Քարա քաղաքը և ամրապնդել է իր դիրքերը՝ մայրաքաղաք Դամասկոսը միջերկրածովյան ափի հետ կապող մայրու վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:

Mignews.com-ը տեղեկացնում է, որ կառավարական զորքերը Դամասկոսից 80կմ հեռավորության վրա գտնվող այդ բարձրադիր քաղաքի գրոհը սկսել էին դեռ անցյալ ուրբաթ: Այժմ քաղաքը ամբողջությամբ կառավարական զորքերի հսկողության տակ է, ապստամբների դիրքերը և զինանոցը ոչնչացվել են:

Նախորդ հոդվածը‘ Ղարիբաշվիլին մեղադրել է Սահակաշվիլիին ոչ ժողովրդավար լինելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գազի և էլեկտրաէներգիայի դեմ ստորագրահավաքին չորս օրում միացել է 3000-ից ավելի մարդ’