‘Սիրիայի կառավարությունը համաձայնել է տոնական զինադադար հայտարարել ‘

690

Սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային բանագնաց Լահդար Բրահիմին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը համաձայնել է Զոհաբերության օրվա տոնի կապակցությամբ զինադադար կնքել ապստամբների հետ,  lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters-ը: Ըստ Բրահիմիի՝ սիրիական կառավարությունը համաձայնել է տոնական բոլոր երեք օրերի ընթացքում դադարեցնել հրաձգությունը: Ողջ աշխարհի մահմեդականները տոնակատարությունը կսկսեն հոկտեմբերի 25-ից: Դիվանագետը նաև նշել է, որ ապստամբական խմբավորումների մեծ մասը, որոնց ղեկավարների հետ հաջողվել է հանդիպել, նույնպես մտադիր են տոնական օրերին պահպանել զինադադարը:

Նախորդ հոդվածը‘Երևանի մամուլի ակումբը մտահոգված է, որ «Պարադա» ֆիլմի համար դահլիճ չեն տրամադրում ‘
Հաջորդ հոդվածը‘Բերմուդյան եռանկյունում հայտնաբերվել է ստորջրյա քաղաք (տեսանյութ)’