‘
Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը հաջողվել է Մոսկվայում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ընդունել քաղաքական բնույթի համատեղ փաստաթուղթ: Այդ մասին ուրբաթ մամլո ասուլիսում հայտարարել է բանավեճերի համակարգող, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը, որն այդ փաստաթուղթն անվանել է «մոսկովյան հարթակ»:
Փաստաթուղթը պարունակում է, մասնավորապես, հետևյալ դրույթները՝ սիրիական ճգնաժամի կարգավորում խաղաղ ճանապարհով, 2012 թ. հունիսի 30-ի ժնևյան համաձայնագրի սկզբունքների համաձայն, դիմել միջազգային հանրությանը՝ Սիրիայում արյունահեղությանն առնչություն ունեցող արաբական միջազգային և տարածաշրջանային կողմերի վրա անհապաղ լուրջ ճնշում գործադրելու պահանջով, որպեսզի նրանք կատարեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը՝ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, և դադարեցնեն ահաբեկչությանը սատարելու բոլոր գործողությունները, դիմել միջազգային հանրությանը՝ անհապաղ և ամբողջությամբ շրջափակումը վերացնելու և սիրիացի ժողովրդի դեմ բոլոր միակողմանի տնտեսական բռնի միջոցառումները չեղյալ հայտարարելու պահանջով և այլն:
Փոխանցում է ТАСС-ը:
‘