‘Սիրիայի հակամարտության զոհերի թիվն անցել է 100 հազարից’

593

Սիրիայի հակամարտության զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն՝ անցել է 100 հազարից, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH), գրում է  РИА Новости-ն: Երեկ թուրք-սիրիական սահմանի մոտ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են  Թուրքիայի Հաթայ նահանգում հաստատված յոթ սիրիացի փախստականներ, այսօր հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստատեսությունը: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Սիրիայի ազատ բանակի և կառավարական զորքերի մարտիկների միջև: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների թիվը հասել է 500 հազարի, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի ավանդն աֆղանական խաղաղապահ առաքելությունում’
Հաջորդ հոդվածը‘Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ Պիցելին կդառնա «Կրասնոդարի» առաջատարներից մեկը’