‘Սիրիայի հարցով բանակցություններն ընդհատվել են, պատերազմը շարունակվում է’

953

Սիրիայում հակամարտող ուժերը փոխադարձ մեղադրանքներ են փոխանակել երկուշաբթի օրն սկսված բանակցությունները խափանելու համար: ՄԱԿ-ի՝ սիրիական ճգնաժամի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մինչև փետրվարի 25-ը բանակցություններում ընդմիջում է հայտարարել՝ կողմերին առաջարկելով «դեռ մի քիչ էլ աշխատել»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բանակցությունների ընդհատման հարցում պատասխանատվությունը դրել է սիրիական ընդդիմության վրա՝ Էր-Ռիյադի պատվիրակությանը մեղադրելով բանակցային գործընթացը խափանելու փորձերի մեջ:

Իր հերթին՝ ԱՄՆ-ն այն կարծիքի է, որ բանակցություններն ընդհատվել են հենց Սիրիայում ռուսաստանյան իշխանությունների գործողությունների պատճառով: «Չափազանց դժվար է պատկերացնել, որ խաղաղ օբյեկտների ռմբակոծումը կարող է ինչ-որ կերպ նպաստել խաղաղ գործընթացներին»,- ըստ Reuters-ի՝ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Ժնևում բանակցությունների մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել էր: Երկուշաբթի Միստուրան հայտարարել էր, որ բանակցությունները խափանման եզրին են՝ Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’