‘Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացի երկրոդ շրջագայությունը սկսված է’

604

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի  հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին սկսել է իր երկրորդ շրջագայությունը տարածաշրջանում: Առաջին շրջագայության ընթացքում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, հատուկ բանագնացը կայցելի Սիրիայի հարևան երկրները, կհանդիպի  ինչպես Դամասկոսին, այնպես էլ զինված ընդդիմությանն աջակցող տարածաշրջանային առաջնորդների հետ: Ինչպես հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Դամասկոսում ծրագրված կանգառի ընթացքում Բրահիմին մտադիր է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և կփորձի նրան համոզել անհապաղ հայտարարել կրակը դադարեցնելու մասին՝ դրանով իսկ օրինակ ծառայելով ընդդիմությանը և վերջ տալով երկրում ծայր առած բռնություններին: Լահդար Բրահիմ ին կայցելի նաև Թուրքիա, որը վերջին օրերին Սիրիայի հետ պատերազմի շեմին է:

 

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը կրկին վնասվել է (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման ներքո ‘