‘Սիրիայի Հոմս նահանգում 420 հազարից ավելի մարդ օգնության կարիք ունի, մեծ մասը երեխաներ են’

567

Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում հրատապ օգնության կարիք ունի 420 հազարից ավելի մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին հայտնի է դարձել UNICEF մանկական հիմնադրամի մամուլի քարտուղար Մարիքսա Մերկադոյի՝ փետրվարի 1-ին անցկացրած ասուլիսի ժամանակ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ընդհանուր առմամբ՝ 1,8 մլն բնակչությամբ շրջանում հակամարտությունից 700 հազար մարդ է տուժել, այդ թվում՝ 650 հազար հոգի ստիպված են եղել լքել իրենց տները:

Մերկադոյի խոսքերով՝ Հոմսում գոյություն ունեցող 1,5 հազար դպրոցներից 200-ը վնասվել է ռազմական գործողությունների հետևանքով, ևս 65-ում ապաստանել են տեղահանված մարդիկ, ինչը լրջորեն խոչընդոտում է կրթական գործընթացին:

Նախորդ հոդվածը‘Ավստրալացի 17-ամյա «բժիշկ Չգիտեմինչը» կես տարի մոլորեցրել է հիվանդներին’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի մզկիթներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 21-ի’