‘
Սիրիայի ՌՕՈւ-ի կողմից «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքի ռմբակոծության հետևանքով նոյեմբերի 25-ին զոհվել է առնվազն 95 մարդ, հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ օդային հարվածների զոհ է դարձել առնվազն 52 խաղաղ բնակիչ: Հայտնի չէ, թե արդյո՞ք մնացածը ջիհադիստներ են եղել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ նոյեմբերի 21-ի զեկույցում նշվում է, որ հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում կառավարական ուժերի կողմից արձակված ավիահարվածների արդյունքում զոհվել է ռազմական գործողությունների հետ կապ չունեցող առնվազն 239 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն չորս տարի Սիրիայում շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է մոտավորապես 200 հազար մարդ: 2014 թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն սկսեցին ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի գրոհայիններին Իրաքում, իսկ սեպտեմբերից՝ Սիրիայում, փոխանցում է lenta.ru-ն:
‘