‘Սիրիայում ահաբեկչության հետևանքով զոհվել և վիրավորվել է առնվազն 100 մարդ’

1139

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասիկա քաղաքում որոտացած երկու պայթյունների արդյունքում, որոնք, ենթադրաբար, կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը, զոհվել և վիրավորվել է առնվազն 100 մարդ, ասված է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում: Պայթյունները տեղի են ունեցել մարտի 20-ին Նովրուզի տոնակատարության ժամանակ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև՝ ի գիտություն է ընդունել ԻՊ-ի մասնակցության մասին հաղորդումները: «Այդ ահաբեկչական կազմակերպության ստոր ծրագրերը նպատակ ունեն միջկրոնական և միջէթնիկ  երկպառակություն հրահրել սիրիական հանրության ներսում: Դա չի կարելի թույլ տալ»,- նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա հինգ օրերին անկայուն եղանակը կշարունակվի ‘
Հաջորդ հոդվածը‘Մադուրոն «Ամերիկաների գագաթնաժողովում»10 մլն ստորագրություն կհանձնի Օբամային’